Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

«Արարատ»-ը նոր համալրում ունի կիսապաշտպանության գծում

«Արարատ»-ը նոր համալրում ունի կիսապաշտպանության գծում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել սերբ հարձակվողական ոճի կիսապաշտպան Դիմիտրի Պոբուլիչի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պոբուլիչը ծնվել է 1994 թվականի մայիսի 10-ին: 26-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է ՕՖԿ Բելգրադ ակումբում, որից հետո տեղափոխվել է «Տիմոկ Զայեչար»։

Որոշ ժամանակ հանդես է եկել նաև սերբական «Սինդելիչ», «Բրոդարաչ» և «Օդզաչի» ակումբներում։ 2019/20 մրցաշրջանում էլ «Ռադնիչկի Պիրոտ» ակումբում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

«Ինձ ամեն ինչ դուր է գալիս այստեղ: Գիտեմ, որ հայկական ֆուտբոլն առաջադիմում է, և «Արաարտ»-ը լավ է հանդես գալիս: Այստեղ կան լավ ֆուտբոլիստներ ու լավ մարզչական շտաբ: Թիմի սերբ ֆուտբոլիստներն ինձ շատ լավ բաներ են պատմել ակումբի մասին և լավ ակնկալիքներով եմ միանում թիմին»,- ասել է Դիմիտրիյե Պոբուլիչը:

2020/21 մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է սերբական Առաջի լիգայի «Գրաֆիչար» ակումբում՝ 12 խաղում դառնալով երկու գոլի հեղինակ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]