Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԱՏՄ-ն նշել է օդային տարածքով ՀՀ մուտք գործողների պարտադիր մեկուսացման ենթարկվելու դեպքերը

ԱԱՏՄ-ն նշել է օդային տարածքով ՀՀ մուտք գործողների պարտադիր մեկուսացման 
ենթարկվելու դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ օդային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ, ինչպես նաև անցնել նույն հետազոտությունը օդանավակայանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

«Քաղաքացին իր հետ պետք է ունենա կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության կամ անցնի ՊՇՌ հետազոտություն օդանավակայաններում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերից որևէ մեկում (վճարովի հիմունքներով): Օդանավակայանի ելքի մոտ անհրաժեշտ է ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, գնալ ինքնամեկուսացման` մինչև թեստավորման բացասական արդյունքի ստացումը»,- նշում են ԱԱՏՄ-ից։

Տեսչական մարմնից զգուշացնում են, որ այն անձինք, ովքեր կհրաժարվեն վերոհիշյալ կետերի կատարումից, կենթարկվեն պարտադիր մեկուսացման, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1514 որոշման հավելվածի 7-րդ կետը:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի անձնակազմը ՀՀ ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]