Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախ է վերադարձել 49 հազար 461 մարդ

Արցախ է վերադարձել 49 հազար 461 մարդ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ընդհանուր առմամբ 49 հազար 461 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց  բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը;

«Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնությունների կյանքի կոչման վերահսկողությունը: Հրադադարի ռեժիմի խախտում չի գրանցվել: Խաղաղապահ առաքելությունն ապահովել է Լեռնային Ղարաբաղ փախստականների ապահով վերադարձը: Այսօրվա դրությամբ արդեն վերադարձել է 49 հազար 461 մարդ»,- նշել է Խաղաղապահ առաքելության կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]