1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը և Բելառուսը կանցկացնեն համատեղ գիտատեխնիկական նախագծերի մրցույթ

Հայաստանը և Բելառուսը կանցկացնեն համատեղ գիտատեխնիկական նախագծերի 
մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն և Բելառուսի գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեն հայտարարել են համատեղ 2021-2022 թթ գիտատեխնիկական նախագծերի մրցույթ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԲԵԼՏԱ-ն, այս մասին հայտնում է Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի մամլո ծառայությունը:

Մրցույթն անցկացվում է մի քանի գերակա ուղղություններով ՝ թվային, տեղեկատվական, հաղորդակցական եւ միջառարկայական տեխնոլոգիաներ, կենսաբանական, բժշկական, դեղագործական եւ քիմիական տեխնոլոգիաներ, էներգետիկա, շինարարություն, բնապահպանություն եւ ռացիոնալ բնօգտագործում, մեքենաշինություն, մեքենաշինական տեխնոլոգիաներ, սարքաշինություն եւ նորարարական նյութեր, ագրոարդյունաբերական եւ պարենային տեխնոլոգիաներ, մարդու, հասարակության եւ պետության անվտանգության ապահովում:

Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 26-ը: Հայտերը պետք է ունենան սահմանված կարգով պատրաստված բիզնես պլան, հետազոտությունների եւ մշակումների արդյունքների գործնական օգտագործման եւ ֆինանսավորման բաժնային մասնակցության վերաբերյալ պետական պատվիրատուի գրավոր պարտավորությունները: Լրացված ձևերն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով ՝«Փորձաքննություն» տեղեկատվական-վերլուծական համակարգի միջոցով։

Համատեղ գիտատեխնիկական նախագծերի մրցույթն անցկացվում է Բելառուսի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ 2000 թվականի հոկտեմբերի 31-ի գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]