Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երաժշտարվեստի ներկայացուցիչները Հայոց բանակի օրը կշնորհավորեն բարեգործական համերգով

Երաժշտարվեստի ներկայացուցիչները Հայոց բանակի օրը կշնորհավորեն 
բարեգործական համերգով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի օրվա կապակցությամբ և պատերազմում նահատակված զինվորների հիշատակը վառ պահելու նպատակով երգարվեստի մի խումբ գործիչներ հանդես կգան  բարեգործական համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա հունվարի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Երեկոյին ռազմահայրենասիրական սիրված կատարումներով հանդես կգան Նարե Գևորգյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Հայկ Ղևոնդյանը, Գայա Արզումանյանը, Ավո Ադամյանը, Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, Մանչը, Անետ Աղաբեկյանը, Սաս Շախպարյանն ու Արշակ Ստեփանյանը և այլք։

Հասույթը առանձին ֆինանսական աջակցության տեսքով կտրամադրվի պատերազմից վերադարձած և վերականգնողական բուժում ստացած սոցիալապես անապահով զինվորների ընտանիքներին:

Համերգային երեկոն կյանքի կկոչվի «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի աշխատակազմի նախաձեռնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]