Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Պետք է հասկանալ ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք. Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին

Պետք է հասկանալ ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք. 
Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առումով քննարկում չի կարող ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և  «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

 Հարցին՝ արտահերթ ընտրությունների անցկացման նախնական ժամկետ կա՞, Մակունցը պատասխանեց. «Մենք այդ առումով այս պահին քննարկում չենք կարող ունենալ, որովհետև նախ պետք է հասկանալ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք ու անպայման կհրապարակենք»: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է հանդիպումների շարք, որոնց ընթացքում քաղաքական ուժերի հետ քննարկում է ընտրությունների անցկացման հնարավորությունները:  





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ