Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայի պաշտպանության նախարարը գնահատել է C-400-ից հրաժարվելու հնարավորությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարը գնահատել է C-400-ից հրաժարվելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան շարունակում Է Մոսկվայի հետ բանակցությունները C-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի երկրորդ գնդի մատակարարման շուրջ, որոնցից հրաժարումը Թուրքիայի համար խնդրահարույց Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«C-400 համակարգերի փորձարկումները, որոնք մենք ձեռք ենք բերել ՌԴ-ից, շարունակվում են, մենք ջանում ենք աշխատանքն անցկացնել պլանավորված ձեւաչափով: Դրանց երկրորդ գնդի ձեռքբերման շուրջ բանակցությունները շարունակվում են… Սպասում ենք ԱՄՆ-ի կողմից իրադրության ըմբռնում: Պատժամիջոցների լեզուն, որը չի համապատասխանում դաշնակցային հարաբերություններին, անընդունելի Է: Ետ վերադառնալ այն կետից, որին մենք մոտեցել ենք, շատ պրոբլեմային իրադրություն Է»,-Աքարի խոսքը մեջբերում Է Yeni Safak թերթը:

Եթե ԱՄՆ-ը ցանկանում Է խնդրի լուծում, ապա այն պետք Է գտնել տեխնիկական մակարդակով բանակցությունների ճանապարհով, հավելել Է նախարարը: C-400 հակաօդային պաշտպանության ռուսաստանյան նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսերին: Վաշինգտոնը պահանջել Է հրաժարվել գործարքից, փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը՝ սպառնալով ուշացնել կամ ընդհանրապես չեղարկել F-35 նորագույն կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել CAATSA-ին («Պատժիամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքին) համապատասխան:

Անկարան հրաժարվել Է զիջումների գնալ եւ շարունակել Է բանակցությունները C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ռուսաստանյան C-400 ՀՕՊ համակարգերի նման կապակցությամբ Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները եւս մեկ անգամ ցույց են տալիս Վաշինգտոնի անկարողությունը ազնիվ մրցակցության հարցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]