Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ում իրականացվում են խոշոր ներդրումային ծրագրեր. Էկոնոմիկայի նախարարն օրինակ ներկայացրեց

ՀՀ-ում իրականացվում են խոշոր ներդրումային ծրագրեր. Էկոնոմիկայի նախարարն 
օրինակ ներկայացրեց

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ Հայաստանում իրականացվում են խոշոր ներդրումային ծրագրեր: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ ներկայում երկրում կան շատ ներդրողներ և չի տարանջատում՝ նրանք արտերկրից են, թե ներսից: «Ես ամեն օր հանդիպում եմ մի քանի նման ներդրողի հետ և ամեն օր լուծում եմ նրանց առջև ծառացած խնդիրները», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քերոբյանը:

Հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի խոշոր ներդրումներ տեսնել, նախարարը նշեց, որ կարող է լրագրողներին հիմա էլ ներկայացնել նման օրինակ: «Կարող ենք գնալ, հենց հիմա 100 միլիոնանոց ներդրում ցույց տամ՝ «Ռենշին» ընկերությունը»,- ընդգծեց նա:

«Ռենշինը» շինարարական-ներդրումային ընկերություն է, որն անմիջական մասնակցություն ունի երկրի անշարժ գույքի շուկայի ձևավորմանը: 2020թ․ դեկտեմբերի 24-ին ՀՀ  իրավաբանական  անձանց պետական ռեգիստրի կենտրոնի  տարածքային  բաժնի կողմից գրանցվել է «Ռենշին» ընկերության 3 000 000 000 (երեք միլիարդ) ՀՀ դրամով կանոնադրական կապիտալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]