Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Թուրքիայում վերջին տասնամյակի ամենխիստ երաշտն է. Ստամբուլի ջուրը կսպառվի մոտ 45 օրում

Թուրքիայում վերջին տասնամյակի ամենխիստ երաշտն է. Ստամբուլի ջուրը կսպառվի 
մոտ 45 օրում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի խոշոր քաղաքների ջուրը առաջիկա մի քանի ամիսներին կվերջանա, Ստամբուլին մնացել է մոտ 45 օրվա ջուր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:

Անձրևների պակասը երկրում հանգեցրել է վերջին տասնամյակի ամենախիստ երաշտի, և 17 մլն բնակչություն ունեցող մեգապոլիսը ջրի լուրջ խնդիր ունի: Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը այս ամսվա սկզբին հայտնել էր, որ մայրաքաղաքը ևս 110 օրվա համար պաշար ունի ամբարտակներում և ջրամբարներում:

Իզմիրը և Բուրսան ՝ Թուրքիայի հաջորդ երկու խոշոր քաղաքները, ևս խնդրի առաջ են հայտնվել. ամբարտակները, համապատասխանաբար, մոտ 36 տոկոսով և 24 տոկոսով են լցված: Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմանին մոտ գտնվող Քոնիայում և  Էդիրնեում ցորենի մշակությամբ զբաղվող  ֆերմերները նախազգուշացնում են բերքի կորստի մասին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]