1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կհամալրվի ռադիոկապի միջոցներով

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կհամալրվի 
ռադիոկապի միջոցներով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեին ամրացված  ռադիոկապի միջոցները հետ վերցնել և ամրացնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով  2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները և հիմք ընդունելով այն, որ  Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ապահովել անհրաժեշտ քանակի  ռադիոկապի միջոցներով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]