Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թրամփը դարձել Է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահը, որին երկու անգամ իմպիչմենտ են հայտարարել

Թրամփը դարձել Է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահը, որին երկու անգամ 
իմպիչմենտ են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատների կողմից վերահսկվող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել պետության գործող ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփի իմպիչմենտի մասին բանաձևը. փաստաթղթում մեղադրանքի հոդվածն ընդամենը մեկն է՝ խռովության հրահրումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դրա հաստատումից հետո Թրամփը դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որը երկու անգամ ենթարկվել է իմփիչմենտի։

Հանրապետականին պաշտոնից հեռացնելու առաջին փորձը դեմոկրատները ձեռնարկել են 2019 թվականին։ Ներկայացուցիչների պալատն այն ժամանակ քվեարկել էր իմփիչմենտի օգտին, սակայն հանրապետականների կողմից վերահսկվող Սենատը 2020 թվականի սկզբին պետության ղեկավարին մեղադրանքի երկու հոդվածով արդարացրել էր, որոնք մինչ այդ հաստատվել էին կոնգրեսականների կողմից:

Այս անգամ իմպիչմենտի ընթացակարգը նախաձեռնվել է այն հայտարարությունների պատճառով, որոնք Թրամփը հունվարի 6-ին թույլ է տվել Կոնգրեսի մոտ անկարգությունների օրը, երբ ելույթ էր ունենում կողմնակիցների առջև: Դեմոկրատների կարծիքով՝ հենց Սպիտակ տան ղեկավարի ելույթից հետո ամբոխը շարժվեց դեպի Կապիտոլիում և սկսեց գրոհը, որպեսզի խոչընդոտի նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը, որտեղ հաղթանակ տարավ Ջոզեֆ Բայդենը:

ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում պետության ղեկավարի իմպիչմենտի գործընթացը նախաձեռնվել է չորս անգամ։ Դա եղել է Էնդրյու Ջոնսոնի (1868), Բիլ Քլինթոնի (1998-1999), Ռիչարդ Նիքսոնի (1974) և հենց Թրամփի (2019-2020) հետ: Նախորդ անգամ ԱՄՆ գործող առաջնորդին փորձել էին հեռացնել իշխանությունից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու մասին պնդումների պատճառով: Սակայն Սենատը, որի մեծամասնությունն այդ պահին հանրապետականներն էին, արդարացրել է Թրամփին։

Ջոնսոնն ու Քլինթոնը նույնպես ժամանակին արդարացվել են Կոնգրեսի վերին պալատի կողմից։ Նիքսոնը հրաժարական էր տվել Սենատում լսումների մեկնարկից առաջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]