Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

«Բավարիա»-ին Գերմանիայի գավաթից դուրս թողեց երկրորդ Բունդեսլիգայի թիմը

«Բավարիա»-ին Գերմանիայի գավաթից դուրս թողեց երկրորդ Բունդեսլիգայի թիմը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ն դուրս մնաց Գերմանիայի գավաթի խաղարկությունից` զիջելով երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող թիմի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրի բազմակի չեմպիոնը գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում մրցեց երկրորդ Բունդեսլիգայի «Հոլշտայն Կիլ»-ի հետ: Մյունխենյան թիմից աչքի ընկան Գնաբրին և Բարտելսը, իսկ «Կիլ»-ից` Սանեն և Վալը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի: Լրացուցիչ ժամանակում ևս դարպասի գրավում չարձանագրվեց և որոշիչ եղան հետխաղյա 11 մետրանոց հարվածները, որտեղ առավել դիպուկ էին «Կիլ»-ի ֆուտբոլիստները: «Բավարիա»-ն լքեց հետագա պայքարը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ