ՊՍԺ-ն` Ֆրանսիայի Սուպերգավաթակիր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի բազմակի չեմպիոն ՊՍԺ-ն դարձավ երկրի Սուպերգավաթակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սուպերգավաթի համար պայքարում էին Մարսելի «Օլիմպիկ»-ը և Փարիզի ՊՍԺ-ն: Նախ առաջին կեսի 39-րդ րոպեին Մաուրո Իկարդին առաջ մղեց փարիզյան ակումբին, իսկ երկրորդ կեսի 84 Նեյմարը կրկնապատկեց առավելությունը: Մարսելի «Օլիմպիկ»-ից հեղինակության գնդակը խփեց Պայեն: ՊՍԺ-«Մարսել»` 2:1:
Փարիզի ՊՍԺ իր պատմության մեջ 10-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի Սուպերգավաթակիր: