Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մեզ հզոր տնտեսություն է պետք

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մեզ հզոր տնտեսություն է պետք

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ի՞նչն է մեզ խանգարում, որ բազմաթիվ իրատեսական առաջարկներից համախումբ չենք կազմում՝ կտրուկ արագ ու որակական առաջ շարժվելու համար։ Ի՞նչն է մեզ խանգարում, որ չենք հավատում մեր ուժերին, երբ տնտեսագետն ասում է. «Եթե էս աշխարհում կա մի ազգ, ով էս կարգի անհույս ու նողկալի վիճակից կարող է թափով բարձրանալ վեր՝ դա մենք ենք» (Կարեն Ադոնց)։ Մանավանդ, երբ տրվել է քայլերի հերթականությունն անգամ։ Այո, հայերս այսօր ազգային եւ անձնական ողբերգություն ենք ապրում, բայցեւ մեզ պետք է թափ տանք, այլապես սուգը հավերժական կլինի, այլապես տանուլ կտանք ամեն բան, այլապես չենք կարողանա իրագործել մեր ազգային նպատակները։ Պետք է վստահենք մեր ներուժին, մանավանդ երբ նույն մասնագետը համոզված է, որ «Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետին հասնելը 10 մլն հայության համար, պրակտիկ առումով, իրատեսական է» եւ կարող է բացառիկ արդյունք տալ։

 Չմոռանանք՝ մենք եռացող տարածաշրջանում ենք ապրում, եւ հապճեպ պետք է սկսենք վերազինման ու ամրացման աշխատանքները։ Իսկ սա հնարավոր է տնտեսության զարգացման պարագայում։ Սա էլ իր հերթին հնարավոր է, եթե փոխենք մեր տնտեսության կառուցվածքն ու տրամաբանությունը։ Այն է՝ մեզ ռազմավարակա՛ն ծրագիր է պետք՝ արդյունաբերական, ոչ թե սոսկ առեւտրային, տուրիստական ու ծառայությունների մատուցման: Մեզ պետք է անվտանգության պահանջներն առաջադրել եւ տնտեսությունը տանել այդ ուղղությամբ։ Տնտեսությունը պետք է նա՛խ երկրի անվտանգային խնդրին ծառայի...»։

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]