Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Մեծ Բրիտանիայում մեկ օրում ռեկորդային թվով մարդ է մահացել կորոնավիրուսից

Մեծ Բրիտանիայում մեկ օրում ռեկորդային թվով մարդ է մահացել կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1564 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, սա երկրում մահացությունների թվի ռեկորդ է համավարակի առաջին օրվանից սկսած:

Մեկ օր առաջ մահացությունների թիվը եղել է 1243, իսկ վերջին հակառեկորդը եղել է 1352 դեպքը՝ հունվարի 8-ին:

Մեծ Բրիտանիայում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 մլն 211 հազար 576 դեպք, մահացել է 47 հազար 525 մարդ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ