Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էստոնիայի վարչապետը հայտարարել Է պաշտոնաթող լինելու մասին (լրացված)

Էստոնիայի վարչապետը հայտարարել Է պաշտոնաթող լինելու մասին (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը պաշտոնաթող Է լինում Porto Franco անշարժ գույքի ընկերությանը պետական վարկ տալու հետ կապած կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Պաշտոնը թողնելու հայտարարությունը նա արել Է հունվարի 13-ին լրագրողների առջեւ եւ Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա նշել Է, որ այս հայտարարությունը փաստորեն նշանակում Է ներկայիս կառավարող կոալիցայի վերջը, որի մեջ մտնում են նաեւ Ժողովրդական պահպանողական կուսակցությունը եւ «Հայրենիք» կուսակցությունը:
«Ցենտրիստական կուսակցությունը դիտարկում Է լինել Էստոնիայի քաղաքականությում՝ ինչպես ընդդիմության, այպես Էլ կոալիցիայի կազմում»,- հավելել Է Ռատասը:
Հունվարի 12-ին Էստոնիայի պետական դատախազ Տաավի Պեռնը հայտարարել Է, որ Ցենտրիստական կուսակցության գլխավոր քարտուղար Միխայլ Կորբը, ֆինանսների նախարի խորհրդական Կերստի Կրախտը, գործարար Խիլլար Տեդերը եւ դարձյալ երկու հոգի կասկածյալներ են Porto Franco ընկերությանը պետական վարկ տալու առանչությամբ կոռուպցիայի գործով:
Դատախազության վարկածով՝ Կորբը պայմանավորվել Է Տեդերի հետ, որ վերջինս մինչեւ 1 միլիոն երվո կնվիրաբերի Ցենտրիստական կուսակցությանը մինչեւ տեղական ինքնակառավարման ընտրությունները, որոնք նշանակված են 2021 թվականի հոկտեմբերի 17-ին: Դրա փոխարեն Տեդերի հետ կապված Porto Franco ընկերությունը պետք Է պետությունից ստանար 39,3 միլին եվրոյի վարկ ,դեվելոփերականե ծրագրի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]