Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1856 թ. հունվարի 13-ին ծնվել է Երվանդ Շահազիզը՝ հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1944), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1946)։ Բանաստեղծ Սմբատ Շահազիզի եղբորորդին։

-1866 թ. հունվարի 13-ին ծնվել է Գասպար Մալլարյանը՝ գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ, մանկավարժ:

-1831 թ. հունվարի 13-ին ծնվել է Կոնստանտին Լեոնտեւը՝ ռուս դիվանագետ, կրոնական-պահպանողական ուղղության նշանավոր մտածող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, հրապարակախոս։

-1866 թ. հունվարի 13-ին սկսեց հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական օրգան «Սիոն» պարբերականը:

-1990 թ. հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին խաղաղ հայ բնակչության ջարդեր:

-1987 թ. հունվարի 13-ին ծնվել է Մարիա Շարապովան՝ ռուս նշանավոր թենիսիստուհի, թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ եւ «Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն:

-1913 թ. հունվարի 13-ին ծնվել է Գրիգոր Գրիգորյանը՝ ՀՀ քաղաքական եւ ռազմական գործիչ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ։

-1923 թ. հունվարի 13-ին ծնվել է Խաչատուր Իսկանդարյանը՝ քանդակագործ:

 

Հիշարժան փաստեր

-Աստվածաշունչն առաջին տպագիր գիրքն է աշխարհում. տպագրվել է 1452-1455 թթ.: Այն նաեւ ամենաշատ թարգմանված գիրքն է: Միայն 19-րդ դարում Սուրբ գիրքը թարգմանվել է 400 լեզվով: 2000 թ. վերջին Աստվածաշնչի թարգմանված լեզուների թիվն անցավ 1900-ից: Տպաքանակով Աստվածաշունչն առաջինն է աշխարհում: 1900 թ. Աստվածաշունչի 5 մլն եւ Նոր կտակարանի 7 մլն օրինակ է տպագրվել, 2000 թ.՝ համապատասխանաբար 36 մլն եւ 57 մլն:

-Ամենահին թղթե հայերեն ձեռագիրը գրված է 981 թվականին Ղուկաս գրչի ձեռքով: Նյութեր հավաքողը եղել է հայրը՝ Դավիթ քահանան:

-Ամենափոքր հայերեն ձեռագիրը կոչվում է «Տոնացույց»: Այն գրվել է Կաֆայում 1434 թ. եւ կշռում է ընդամենը 19 գրամ (104 թերթ):

- Հայերեն ամենամեծ ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը Մշո վանք է բերվել 1205 թ. միաբանների հանգանակությամբ եւ Եսայի եպիսկոպոսի ղեկավարությամբ՝ փրկագնվելով մի վաճառականից: Այն գրել է Վարդան Կարնեցին, պատկերազարդել (ծաղկել) է Ստեփանոսը (1200-1202 թթ.): Ճառընտիրն ունի 605 թերթ:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am