Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանը ներկայացրել է իր ռազմածովային ուժերի պատմության մեջ ամենախոշոր մարտական նավը

Իրանը ներկայացրել է իր ռազմածովային ուժերի պատմության մեջ ամենախոշոր 
մարտական նավը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հունվարի 12-ին ներկայացրել է երկու նոր ռազմանավ, այդ թվում ՝ իր ռազմածովային ուժերի պատմության մեջ խոշորագույն «Մակրան» ուղղաթիռակիրը։  Այս մասին հայտնել Է IRNA գործակալությունը ՝ վկայակոչելով Իրանի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։

«Մակրանը» (Իրանի արեւելքում տեղանքի անվանում է) իրենից ներկայացնում է առաջավոր լողացող բազա, որը նախատեսված է հեռավոր ծովային գոտում ռազմածովային ուժերի գործողությունների ապահովման համար, առաջին հերթին ՝ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում, Բաբ Էլ Մանդեբի նեղուցում եւ Կարմիր ծովում: Այն կարող է կրել վեց ուղղաթիռ, արագընթաց նավակներ, ծովային հատուկ ուժերի ջոկատներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, երկրորդ նավը  «Զերեհ» (Զրահ) հրթիռային կորվետն է:

Չորեքշաբթի երկու նավերը պաշտոնապես կմտնեն սպառազինության մեջ եւ կմասնակցեն Օմանի ծոցում Իրանի ռազմածովային ուժերի «Էկտեդար» (Հզորություն) երկօրյա հրթիռային զորավարժություններին: Ավելի վաղ նրանք բարեհաջող ընթացքային փորձարկումներ են անցել մերձավոր եւ հեռավոր ծովային գոտիներում: Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադիի խոսքով ՝ առաջիկա տարիներին այդ դասերի այլ նավեր կգործարկվեն:

Զորավարժությունները ղեկավարելու են Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին եւ Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]