1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով 7 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով 7 մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում պատմության ուսուցիչ Սամուել Պատիի անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած սպանության գործի հետաքննության շրջանակներում 7 մարդ է ձերբակալվել, հաղորդում Է BFMTV հեռուստաալիքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ձերբակալվածները մասնակցել են քննարկումների նույն խմբերին, որոնցում եղել է մանկավարժին սպանած Աբդուլահ Անզորովը:

Ավելի վաղ հաղորդվել էր այդ գործով բազմաթիվ ձերբակալվածների մասին։ Մասնավորապես, դեկտեմբերի սկզբին ԶԼՄ-ները հայտնել են երիտասարդների ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Անզորովի հետ շփվելու մեջ։

Փարիզի մոտակայքում հոկտեմբերի 16-ին հարձակում է տեղի ունեցել պատմության ֆրանսիացի ուսուցիչ Սամուել Պատիի վրա, որը դասերի ժամանակ ցուցադրել Է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հարձակվողը նրան գլխատել է Կոնֆլան Սենտ Օնորին համայնքի դպրոցի մոտ, իսկ հետո գնդակահարվել է ոստիկանության կողմից: Դատախազության տվյալներով՝ մարդասպանը ծնվել է Մոսկվայում 2002 թվականին, չեչենական ծագում է ունեցել, Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ է ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]