Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայ փոքրիկ երգիչները» ներկայացրել է Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգի տեսագրությունը

«Հայ փոքրիկ երգիչները» ներկայացրել է Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված 
համերգի տեսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան 2020 թվականի դեկտեմբերին Երգչախմբային արվեստի համաշխարհային օրվա առթիվ  կազմակերպել էր համերգ, որը նվիրել էր Արցախյան պատերազմի հերոսներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասոցիացիան հրապարակել է համերգի տեսագրությունը:

Համերգին մասնակցել է 6 երգչախումբ  Հայաստանից ու Արցախից, և  7 երգչախումբ առցանց՝  Բերդից (Հայաստան), Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից, Մոլդովայից, Շվեյցարիայից և ԱՄՆ-ից:  Համերգը նույն պահին հեռարձակվեց Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ֆեյսբուքյան էջերում:

1990 թվականից Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի դեկտեմբերին նշվում է Երգչախմբային արվեստի միջազգային օրը: Այդ օրը հարյուր հազարավոր երգչախմբեր բոլոր մայրցամաքներից ելույթներով միանում են տոնին:

2006 թվականից ամեն տարի Հայաստանն, ի դեմս Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի, տարբեր ձևաչափերով միանում է այս տոնին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am