Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1941 թ. հունվարի 12-ին ծնվել է Ռուբեն Մաթեւոսյանը՝ հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։ Ռուբեն Մաթեւոսյանի երգացանկում կան հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ։ Նրա լավագույն կատարումներից են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» եւ այլն:

-1933 թ. հունվարի 12-ին գործարկվում է Երեւանի տրամվայը։

-1945 թ. հունվարի 12-ին բացվեց Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը։

-1951 թ. հունվարի 12-ին գործադրվեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան:

-1628 թ. հունվարի 12-ին ծնվել է ֆրանսիացի գրող եւ նշանավոր հեքիաթասաց Շառլ Պերոն (մահ.՝ 1703 թ.)։

-1665 թ. հունվարի 12-ին մահացել է Պիեռ դե Ֆերման՝ ֆրանսիացի հռչակավոր մաթեմատիկոս (ծնվ.՝ 1601 թ.)։

-1876 թ. հունվարի 12-ին ծնվել է Ջեկ Լոնդոնը՝ ամերիկացի նշանավոր գրող, լրագրող եւ հասարակական գործիչ։

-1910 թ. հունվարի 12-ին ծնվել է Լուիզա Ռայները՝ թատրոնի եւ կինոյի գերմանացի դերասանուհի, «Օսկարի» կրկնակի դափնեկիր, ամենաերկար ապրած օսկարակիր անձնավորությունը: Մահացել է 2014 թ. 104 տարեկանում։

 

Հիշարժան փաստեր 

-Որքան բարձր է մարդու IQ-ի մակարդակը, այնքան ավելի արագ է նա մտածում, եւ դրա հետեւանքով ավելի անհասկանալի է դառնում նրա ձեռագիրը:

-Ալեքսանդր Մակեդոնացու բանակում շուրջ 30.000 զինվոր կար: Նա գիտեր նրանցից յուրաքանչյուրին եւ անունով, եւ արտաքինով:

-Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ֆ. Բուզոնին անհավանական հիշողություն ուներ: Նա անգիր կարողանում էր հիշել ցանկացած երգ, որ լսում էր:

- Ամերիկացի շախմատիստ Փոլ Մորֆին կարողանում էր խաղալ շախմատ առանց շախմատային տախտակին նայելու:

-Մարդկային աչքի եղջերաթաղանթը շատ նման է շնաձկան աչքի եղջերաթաղանթին, ինչն էլ հաճախ օգտագործում են աչքի վիրահատությունների ժամանակ:

- Յուրաքանչյուր աչք պարունակում է 107 մլն բջիջ, եւ բոլորն էլ զգայուն են լույսի հանդեպ:

-Մարդու աչքը կարող է ընկալել կարմիրը, կապույտը, կանաչը: Այլ գույներն այս երեքի համադրությունն են:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]