Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազգային գրադարանը նոր շարքով կանդրադառնա աշխարհի հայտնի և անհայտ գրադարաններին

Ազգային գրադարանը նոր շարքով կանդրադառնա աշխարհի հայտնի և անհայտ 
գրադարաններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող գրադարանների նկատմամբ հանրության հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Հայաստանի ազգային գրադարանը նոր շարք է նախաձեռնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրադարանն առցանց հարթակում պարբերաբար տեղեկություններ է ներկայացնելու ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ գրադարանների մասին:

Շարքը սկսվել է ԱՄՆ խոշոր գրադարաններից մեկի՝ Կանզասի հանրային գրադարանի մասին հաղորդմամբ:

Գրադարանի շենքի առանձնահատկություններից մեկը «Հանրային գրադարակն» է, որը մի վիթխարի պատ է՝ բաղկացած մի շարք հայտնի գրքերի կռնակներից: Պատը ձևավորվել է ընթերցողների առաջարկած գրքերի հիման վրա:  

 Կանզասցիների սիրելի գրքերի ցանկում են Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը, Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածները», Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը», Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը...», Ռալֆ Էլիսոնի «Անտեսանելի մարդը», Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը», Լաո Ցզիի, Դիքենսի գործերը և այլն: Գրադարանի յուրօրինակ շենքը զբաղեցնում է մի ամբողջ թաղամաս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]