1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ալիևը Փաշինյանի և Պուտինի հետ հանդիպման համար ժամանել է Մոսկվա

Ալիևը Փաշինյանի և Պուտինի հետ հանդիպման համար ժամանել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլoղլին:

«Ադրբեջանի նախագահը ժամանել է Մոսկվա, որտեղ նրան դիմավորել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ԱԳՆ-ի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչները: Այս պահին Ալիևի ավտոշարասյունն ուղևորվում է դեպի Կրեմլ»,-ասել է նա:

Մոսկվա է ժամանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]