1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կաննի կինոփառատոնը հնարավոր է անցկացվի ամռանը

Կաննի կինոփառատոնը հնարավոր է անցկացվի ամռանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի միջազգային կինոփառատոնը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի ամռանը: Դա կապված է աշխարհում տիրող համավարակային իրավիճակի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով kulturomania.ru-ն, կինոփառատոնի կազմակերպիչները նշել են, որ ցանկանում են փառատոնն անցկացնել մայիսին. հավանաբար մայիսի 11-22-ը:

Չի բացառվում, որ այն կարող է հետաձգվել և կազմակերպվել հունիսի կամ հուլիսի վերջերին:

2020 թվականին կորոնավիրուսի տարածման հետևանքով Կաննի կինոփառատոնի փոխարեն կազմակերպվել է միջոցառման փոքր տարբերակը, որի շրջանակում հիմնական ծրագրից ընդամենը չորս ֆիլմ է ցուցադրվել: Ցուցադրություններն իրականացվել են հոկտեմբերի 27-29-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]