Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Pfizer-ով պատվաստվելուց հետո ԱՄՆ-ում բժիշկը մահացել է

Pfizer-ով պատվաստվելուց հետո ԱՄՆ-ում բժիշկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում բժիշկը մահացել է Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց երկու շաբաթ անց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է բժշկի կինը:

Ինչպես տեղեկացրել է Հայդի Նեկելմանը, նրա 56-ամյա ամուսինը՝ Գրեգորի Մայքլը պատվաստվել է դեկտեմբերի 18-ին և մահացել է 16 օր անց:

«Իմ կարծիքով, նրա մահը 100 տոկոսով կապ ունի պատվաստանյութի հետ: Այլ բացատրություն չկա»,- ասել է Նեկելմանը:

Նրա խոսքով՝ Մայքլը միշտ ակտիվ ապրելակերպ է վարել, չի ծխել, միայն շատ հազվադեպ ալկոհոլ է օգտագործել: Բացի դրանից, կինը նաև հայտնել է, որ առողջականը ստուգելու ժամանակ նրա մոտ չի հայտնաբերվել ոչ մի հիվանդություն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]