Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի Ծակքար եւ Վարդաձոր համայնքներում կատարվել է կանգնեցված խաչերի օրհնության կարգ

Գեղարքունիքի մարզի Ծակքար եւ Վարդաձոր համայնքներում կատարվել է կանգնեցված խաչերի օրհնության կարգ

ԳԱՎԱՌ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծակքար եւ Վարդաձոր համայնքների համար 2021 թվականը նշանավորվել է Սուրբ Խաչերի կանգնեցմամբ ու օրհնությամբ: «Արմենպրես»-ի տեղեկացամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Խաչերի օրհնության կարգը կատարվել է ձեռամբ  Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի։ Արարողությանը ներկա են գտնվել  Գեղարքունիքի մարզպետ  Գնել Սանոսյանը, Ծակքար համայնքի ղեկավար Գվիդոն Ավետիսյանը,  Վարդաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանը, հավատավոր հայորդիներ։

 Ծակքար համայնքում  Սուրբ Խաչը կանգնեցվել է Պողոսյան ընտանիքի, Վարդաձոր համայնքում՝ Անդրանիկ Բաղդասարյանի բարերարությամբ: Ի դեպ, վերջինս՝ 33 մետր բարձրությամբ, կանգնեցվել է Վարդաձոր գյուղի լեռան լանջին։ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի հավաստմամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում այն այս պահի դրությամբ համարվում է ամենաբարձր խաչը:

Տեր Պարթեւ Վարդապետ Բարսեղյանն  իր գոհունակությունն ու գնահատանքն է հայտնել բարերար հայորդիներին՝ խոսելով հայ ժողովրդի կյանքում Սուրբ Խաչի փրկչական դերի ու նշանակության մասին։ Խոսքի ավարտին թեմի առաջնորդական տեղապահն  իր աղոթքը եւ խոնարհումն է բերել զոհված զինվորներին, հույս հայտնելով, որ Սուրբ Խաչին ապավինելով եւ նրա զորությամբ պիտի հրաշքով լսենք նաեւ գերության մեջ գտնվող եւ անհետ կորած մեր զինվորների վերադարձի մասին։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ, կարեւորելով նման նախաձեռնությունները, շեշտել է, որ այս ձեռնարկներով ոչ միայն հայրենի հավատն է ամրանում մարդկանց մեջ, այլ նաեւ ծնվում է հույսը վաղվա հաղթանակների, լուսավոր ապագայի հանդեպ:

Հունվարի 5-ի երեկոյան Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում հանդիսապետությամբ Տ Պարթև վարդապետ Բարսեղյանի եւ մասնակցությամբ Գեղարքունիքի մարզպետ  Գնել Սանոսյանի եւ հավատացյալ հայորդիների, մատուցվել է Ճրագալույցի սուրբ Պատարագ։ Ավարտին Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահն  ու մարզպետը Խորանից վառված լույսը բաշխել են պատարագին ներկա գտնվող  հավատացյալներին։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am