Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սփյուռքահայ երգիչ Ափօ Սահակյանը հրապարակել է «Մարո» երգի՝ Գյումրիում նկարահանած հոլովակը

Սփյուռքահայ երգիչ Ափօ Սահակյանը հրապարակել է «Մարո» երգի՝ Գյումրիում 
նկարահանած հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանը, որը պարբերաբար նորովի է ներկայացնում հայկական ժողովրդական սիրված երգերը, հրապարակել է «Մարո» ստեղծագործության տեսահոլովակը, որը նկարահանվել է Գյումրիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակն արդեն համացանցում է: Ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է:

Ռոք երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր Ափօ Սահակյանը մասնագիտությամբ քաղաքագետ է. երաժշտական կրթություն չի ստացել, բայց երկար տարիներ զբաղվում է երաժշտարվեստով: Նա Երուսաղեմում գործող հայտնի  Apo and The Apostles ռոք խմբի հիմնադիրն է, բայց նաև մեծ ուշադրություն է դարձնում հայկական ժողովրդական երգերին՝ իր համերգների ժամանակ հնչեցնելով այդ ստեղծագործությունները:  Ափօյի կատարմամբ հայտնի են «Արի երթանք», «Այգեպան աղջիկ», «Մարո» և մի շարք այլ գործեր:

Սահակյանը համերգներով հանդես է եկել նաև Հայաստանում:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]