Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն իր շնորհավորանքներն է հղել հայերին և ֆրանսիացիներին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն իր շնորհավորանքներն է հղել հայերին և ֆրանսիացիներին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը գալիք տոներին ընդառաջ իր շնորհավորանքներն է հղել հայ և ֆրանսիացի ժողովուրդներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ Հայաստանի համար 2020 թվականը լի էր փորձություններով:

«Թանկագին հայ ընկերներ, հայաստանաբնակ թանկագին հայրենակիցներ, Հայաստանի համար այսքան փորձություններով լի 2020 թվականի ավարտին մտքով առաջին հերթին այն ընտանիքների հետ եմ, որոնց օջախներում սեղանի շուրջ աթոռներից մեկը դատարկ կմնա: Այժմ տոնակատարության ժամանակը չէ, բայց առավել քան երբևէ կցանկանայի կիսվել այն հույսով, որն այս երկիրը շարունակում է ինձ ներշնչել»,- գրել է դեսպանը:

Ջոնաթան Լաքոտը Հայաստանին մաղթել է ապրել խաղաղ և անվտանգ` առանց վախենալու տեսնել կրկին առաջնագիծ մեկնող իր երիտասարդներին:

«Իր պատմությունը հազարամյակներով չափող Հայաստանին մաղթում եմ վստահություն ունենալ իր ապագայի հանդեպ: Մաղթում եմ Հայաստանին երբևէ չկասկածել իր գեղեցկության, իր ուժի և տաղանդի մեջ: Մաղթում եմ հայերին զերծ մնալ տարաձայնություններից և վայրագ հողմերից: Մաղթում եմ հայերին միասին նույն ուղղությամբ նայել: Մաղթում եմ հայերին հպարտ լինել այս երկիրն իրենց զավակներին ավանդելու համար»,- նշել է Լաքոտը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն իր երկրին մաղթել է միշտ լինել Հայաստանի կողքին:

«Մաղթում եմ Ֆրանսիային հիշել, թե ինչ են իրեն տվել հայերը: Մաղթում եմ ֆրանսիացիներին գալ Հայաստան կամ երբեմն այստեղ իրենց հայացքը սևեռել։ Մաղթում եմ ֆրանսիացիներին միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանն է դեռևս սիրում մեզ: Յուրաքանչյուրին մաղթում եմ, որ 2021 թվականը լինի խաղաղության, երջանկության և բարգավաճման տարի»,- եզրափակել է Լաքոտը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]