Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀԱԿ-ն արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահի հայտարարությանը

ՀԱԿ-ն արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես»-ն (ՀԱԿ) ապատեղեկատվություն է համարում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն առ այն, որ, ի թիվս այլ քաղաքական ուժերի, ՀԱԿ-ը, պատրաստ է քաղաքական իրավիճակի քննարկումներին, որոնց վերաբերյալ առաջարկ է արել ՀՀ վարչապետ Փաշինյանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից։

«ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է հետեւյալը.

«Դուք գիտեք վարչապետ Փաշինյանը առաջարկել է հանդիպումներ ունենալ եւ քննարկել քաղաքական իրավիճակը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ներկայացուցիչների հետ, եւ ես շատ ուրախ եմ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն, թե՛ այլ կուսակցություններ, որոնք որ արդեն հայտարարել են օրինակ՝ ՀԱԿ-ը, ինչպես նաև Արման Բաբաջանյանի կուսակացությունը՝ Հանուն Հանրապետության, հայտարարել են, որ իրենք պատրաստ են այդ քննարկումներին»։

Հայ  Ազգային Կոնգրեսը նման հայտարարություն չի արել, հետեւաբար մեզ համար անհասկանալի է այդ ապատեղեկատվության տարածման նպատակադրումը (մոտիվացիան)»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]