Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մահացել է հանրահայտ մոդելավորող Պիեռ Կարդենը

Մահացել է հանրահայտ մոդելավորող Պիեռ Կարդենը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իննսունութ տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ մոդելավորող Պիեռ Կարդենը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է France Press-ը՝ նշելով, որ տեղեկությունն ստացել է Կարդենի ընտանիքից:

Իտալական ծագումով ֆրանսիացի դիզայները 14 տարեկանից ուսումնասիրել է շինարարության և նորաձևության հիմունքները: 1939 թվականին մեկնել է Վիշի, որտեղ աշխատել է որպես դերձակ` հագուստներ կարելով հիմնականում կանանց համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Կարմիր խաչում: Պատերազմից հետո տեղափոխվել է Փարիզ, որտեղ ճարտարապետություն է ուսումնասիրել և որպես նկարիչ-ձևավորող աշխատել է Ժաննա Պակենի նորաձևության տանը: Համագործակցել է Քրիստիան Դիորի հետ, ստեղծել է Ժան Կոկտոյի «Գեղեցկուհին և հրեշը» կինոնկարի հանդերձանքը: 1950 թվականին հիմնադրել է իր սեփական նորաձևության տունը: Սկսնակ դիզայներին Քրիստիան Դիորն ասել է. «Վաճառիր թանկ, քանի որ տաղանդը պետք է գնահատվի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]