Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքիան ԼՂ-ում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի շուտափույթ ստեղծման հույս ունի

Թուրքիան ԼՂ-ում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի շուտափույթ 
ստեղծման հույս ունի

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կստեղծվի հնարավորինս շուտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք տեսնում ենք, որ հաստատված է հրադադար: Հույս ունենք, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում մոնիտորինգի համատեղ կենտրոնը կստեղծվի»,- ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն իր աշխատանքները կսկսի հունվարից: Դեկտեմբերի 1-ին ավարտվել են  Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման տեխնիկական մանրամասների շուրջ բանակցությունները, Թուրքիայի և Ռուսաստանի միջև, կնքվել է համաձայնագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]