Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում կգործի «Գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամ»

Հայաստանում կգործի «Գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամ»

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ այսուհետ կգործի «Գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ տարեկան ժողովի ընթացքում քվեարկության դրվեց և միանձնյա ընդունվեց «Գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամ»-ի հարցը: ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանը փաստեց, որ հիմնադրամը նախատիպ է մի շարք կազմակերպությունների, որոնք կան եվրոպական շատ երկրներում: Նմանատիպ հիմնադրամները հավաքագրում են գումարներ և իրենց իսկ որոշմամբ ծախսում են գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության վրա:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ` Արազ Օզբիլիսը. կանանց հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ֆուտզալը ներկայացնող անդամ, կլինեն նաև պրոֆեսինալ տարբեր ֆուտբոլիստներ, իսկ նախագահը կլինի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ և մարզիչ Արամայիս Տոնոյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]