Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՃՇՀԱՀ-ը և Ստավրոպոլի «Հյուսիս-Կովկասյան դաշնային» համալսարանը համաձայնագիր են ստորագրել

ՃՇՀԱՀ-ը և Ստավրոպոլի «Հյուսիս-Կովկասյան դաշնային» համալսարանը 
համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով ուսանողության շրջանակներում՝ Ստավրոպոլում հայոց լեզվի, գրականության  և Երևանում ռուսաց լեզվի, գրականության զարգացումը, ինչպես նաև գիտակրթական և հումանիտար-մշակույթային ոլորտներում փոխադարձ համագործակցության խորացումը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) և Ստավրոպոլի «Հյուսիս-Կովկասյան դաշնային» համալսարանը հեռահար եղանակով ստորագրել են «Մեծ Կովկաս կոնսորցիում ստեղծելու մասին» համաձայնագիր։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը:

«Մեծ Կովկաս» կոնսորցիումը երկկողմ ուսանող ների համար գիտակրթական ոլորտում հնարավորությունների նոր դաշտ է բացում։ Այս համագործակցության արդյունքում ենթադրվում է հայերեն ու ռուսերեն լեզուների և գրականության փոխադարձ դասավանդու, ամառային և ձմեռային համատեղ դպրոցների, գիտաժողովների, սեմինարների, վարպետության դասերի անցկացում, փորձի փոխանակում, դասախոսների որակավորման բարձրացմանը նպաստող դասընթացների կազմակերպում և անցկացում, հեռավար կրթության գործիքների արդյունավետ կիրառում: Համաձայնագիրը նպատակ ունի նպաստել ակադեմիական և գիտական ոլորտներում համագործակցության արդյունավետ և հեռանկարային գործիքների մշակմանն ու իրականացմանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]