1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ես քո սիրով…». PROJECT LA-ը Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծության հիման վրա երգ է ներկայացրել

«Ես քո սիրով…». PROJECT LA-ը Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծության հիման վրա 
երգ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: PROJECT LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և այլազգի հայտնի բանաստեղծների ստեղծագործություններ, այս անգամ անդրադարձել է Սիլվա Կապուտիկյանին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրել է մեծն բանաստեղծուհու «Ես քո սիրով, դու՝ ուրիշի» ստեղծագործության հիման վրա երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

«Ճանապարհելով չարաբաստիկ 2020-ը՝ վերաարժևորենք մեր նահատակների սխրանքը, ովքեր չուրացան հայրենիքը, ազգն ու հավատը։ 2021-ին մաղթենք մեզ ապրել սիրով ու միասնական, խաղաղ ու ապահով երկրում, փորձենք շենացնել մեր երկիրն ու գնալ մեր արդար երազանքների հետևից։  Պայծառ տարի՝ բարեպաշտ հայերիս»,-ասվում է նախագծի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ:

Մենակատարը Գոռ Սուջյանն է, երաժշտությունը գրել է Լևոն Արևշատյանը, խոսքերը՝ Սիլվա Կապուտիկյանի, գործիքավորումն իրականացրել է Հայկ Գասպարյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Սահակյանն է:

PROJECT LA  նախագիծը ստեղծել է կոմպոզիտոր Լևոն Արևշատյանը: Նախագծի բոլոր երգերի երաժշտության հեղինակն Արևշատյանն է: PROJECT LA-ի շրջանակում ծնվել են գործեր՝ հիմնված Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էդգար Ալլան Պոյի, Պարույր Սևակի, Համո Սահյանի և այլ հեղինակների ստեղծագործությունների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]