1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի՝ Կալիֆոռնիայում գտնվող կալվածքը վաճառվել է

Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի՝ Կալիֆոռնիայում գտնվող կալվածքը  վաճառվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կալֆոռնիայում՝ Սանտա-Բարբարա քաղաքի մոտակայքում գտնվող «Neverland Ranch» կալվածքը, որը պատկանում էր փոփ արքա Մայքլ Ջեքսոնին, նոր սեփականատեր ունի: Գնորդը դարձել է միլիարդատեր Ռոն Բարքլը: Նա հայտնել է, որ կալվածքը գնել է ներդրումների նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայութունը, հղում կատարելով «The Wall Street Journal»-ին, հայտնում է, որ 10 տարի առաջ մահացած Ջեքսոնի նախկին տունը և հողատարածքը միասին մոտ 1,1 հազար հա է: 2016 թվականին այդ կալվածքի համար  պահանջում էին 100 մլն դոլար, 2016-ին՝ 67 մլն: Ջեքսոնն այն ձեռք էր բերել 1988 թվականին 19.5 միլիոնով:

«Neverland Ranch»-ը փոփ արքայի սիրելի վայրերից էր: Այստեղ նա ընդունում էր երեխաներին, այդ թվում նրանց, որոնց նկատմամբ սեռական ոտնձգության գործով մեղադրանք էր առաջադրվել Մայքլ Ջեքսոնին: 2005 թվականին ընթացած դատական գործընթացի արդյունքում Մայքլ Ջեքսոնն արդարացվել էր: Դրանից  հետո Մայքլ Ջեքսոնը երդվել էր այլևս չվերադառնալ այդ առանձնատուն: Արդյունքում, կալվածքն անվանափոխվել է՝ դառնալով  «Sycamore Valley Ranch»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]