Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հիմնանորոգվել է Եղվարդի տրանսպորտային հանգույցը

Հիմնանորոգվել է Եղվարդի տրանսպորտային հանգույցը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել են Կոտայքի մարզում գտնվող Եղվարդի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարմանև ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Եղվարդի տրանսպորտային հանգույցը կառուցվել է խորհրդային տարիներին և կառուցումից ի վեր չէր հիմնանորոգվել։ Այն գտնվում էր վթարային վիճակում. քայքայվել էր վերին շերտը, առաջացել էին անցքեր, ինչի հետևանքով ջրային հոսքերը կորոզիայի էին ենթարկել հեծանները։ Եղվարդի տրանսպորտային հանգույցը տրանսպորտային կարևորագույն ենթակառուցվածք է։

Հիմնանորոգումն իրականացրել է «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ն։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականին։ Ամբողջությամբ վերանորոգվել են տրանսպորտային հանգույցի միջանկյալ հենարանները, փոխվել են բոլոր հեծանները, բետոնե շերտը, կատարվել է ասֆալտապատում, տեղադրվել են անվտանգության տարրեր, արգելապատնեշներ, վերանորոգվել են տրանսպորտային հանգույցի բոլոր թևերը, կատարվել են նաև այլ աշխատանքներ։ Բարձրացվել է նաև կամրջի սեյսմակայունությունը, մեծացվել է բեռնվածքը, կամուրջը համապատասխանեցվել է ժամանակակից չափանիշներին։

Շինարարները նշում են, որ նորոգումից հետո մեծացել է տրանսպորտային հանգույցով երթևեկության ինտենսիվությունը։

Եղվարդի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]