Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մատաղիսի և մարտական գործողությունների հարավային հատվածներում հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

Մատաղիսի և մարտական գործողությունների հարավային հատվածներում 
հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մարտական գործողությունների Մատաղիսի հատվածում հայտնաբերվել է 3, իսկ հարավային ուղղությամբ 1  զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ,  մինչև այսօր մարտական գործողությունների հետևանքով  զոհվածների  հայտնաբերված  աճյունների թիվը 1073 է: Դեկտեմբերի 24-ին տեղում որոշվել  և բանակցության արդյունքում որոնումներ  են  իրականացվել  նաև Մատաղիսի հատվածում:  Այսօր որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն հարավային ուղղությամբ: Առայժմ բանակցություններ են ընթանում:  Արդեն իսկ  1 խումբ է մեկնել Հադրութի հատված»,-մանրամասնեց Թադևոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]