Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Թրամփն Իրանին Է մեղադրել Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա իրականացված գրոհի մեջ

Թրամփն Իրանին Է մեղադրել Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա իրականացված գրոհի մեջ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա իրականացված հարձակման ետեւում կանգնած Է Իրանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: «Բաղդադում մեր դեսպանությունը կիրակի օրը հարվածներ Է ստացել մի քանի հրթիռներով: Երեք հրթիռներ չեն կարողացել մեկնարկել: Կռահեք, թե որտեղից են դրանք եղել. Իրանից: Այժմ մենք խոսակցություններ ենք լսում Իրաքում ամերիկացիների վրա նոր հարձակումների մասին»,-գրել Է Թրամփը Twitter-ում: «Մի քանի բարեկամական խորհուրդ՝ Իրանին. եթե թեկուզ մեկ ամերիկացի սպանվի, ես պատասխանատվությունը կդնեմ Իրանի վրա: Լավ մտածեք»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:

Ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, Իրանը չի ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Բաղդադում ամերիկյան դեսպանության վրա իրականացված գրոհի մեջ մեղադրանքները, դրանք համարում Է չհիմնավորված: Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: «Ինչպես արդեն քանիսց հայտարարվել Է, Իրանը հերքում Է դիվանագիտական եւ բնակելի օբյեկտների վրա հարձակումները»,-հայտարարել Է Խաթիբզադեն՝ մեղադրանքները համարելով «չհիմնավորված եւ շինծու» եւ ԱՄՆ-ին ու ամերիկյան դաշնակիցներին մեղադրելով սադրանքի մեջ: Նա Թրամփին խորհուրդ Է տվել «Սպիտակ տանն իր վերջին օրերին ձեռնպահ մնալ բացասական լարվածությունից, ինչպես նաեւ վտանգավոր արկածախնդրությունից» եւ «արդարացում գտնել ավելի ճշմարտանման սցենարներում իրենց ինտրիգների համար»: Ավելի վաղ հաղորդվել Է, որ Բաղդադի «կանաչ գոտին» դեկտեմբերի 20-ին ենթարկվել Է հրթիռակոծման: Այսպես, ըստ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության, արձակվել են առնվազն երեք հրթիռ եւ արկեր, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]