Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանի դեսպանատունը պարգևատրեց Հայաստանում չինարեն դասավանդողներն ու ուսումնասիրողներին

Չինաստանի դեսպանատունը պարգևատրեց Հայաստանում չինարեն դասավանդողներն 
ու ուսումնասիրողներին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում չինարեն դասավանդող ուսուցիչներն ու լեզուն ուսումնասիրող երիտասարդները պարգևատրվեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` առցանց պարգևատրման արարողությանը հաղթողների անունները հայտնեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը:

«Լեզուն հոգիները կապող մի կամուրջ է, ինչպես Հայաստանը, այնպես էլ Չինաստանը ունեն հարուստ պատմություն ու մշակույթ, և նրանց կապերը կարելի է գտնել դեռևս Մետաքսի ճանապարհի ժամանակներից: Ենթադրվում է, որ հայ բանագնացները տիրապետում էին չինարենին, ինչը կարևոր դեր է խաղացել հաղորդակցության հարցում»,- ասաց դեսպանը:

Ֆան Յունը հայտնեց, որ մինչ այժմ Հայաստանում չինարեն սովորողների թիվը հասել է 2800-ի և Հայաստանում շարունակում են աշխատել չինացի 20-ից ավելի ուսուցիչներ ու կամավորներ:

«Բարեկամները բացահայտվում են դժվարության մեջ: Հայաստանն ու Չինաստանն այժմ գտնվում են նույն նավակում և միասին պայքարում համավարակի դեմ, ինչը խոսում է երկու ժողովուրդների բարեկամության մասին»,- նշեց Ֆան Յունը:

Հայաստանում Չինաստանի դեսպանատան կողմից պարգևատրվեց չինարենի հայ չորս ուսուցիչ և դասախոս, ինչպես նաև ուսանողներ ու աշակերտներ` Երևանի մի շարք բուհերից ու դպրոցներից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]