1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վանաձորի և հարակից գյուղերի 50 ընտանիքի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներ և սնունդ են տրամադրում 

Վանաձորի և հարակից գյուղերի 50 ընտանիքի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներ և 
սնունդ են տրամադրում 

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի աջակցության շրջանակում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրերի շրջանակում Վանաձորում շուրջ 105-ից ավելի փաթեթ մարդասիրական օգնություն է տրամադրվել 26 ընտանիքի (126 շահառուների, որից 41-ը անչափահաս երեխաներ): Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում օգնությունը բաժանել են Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի՝ Վանաձորի սոցիալական կենտրոնի աշխատակիցներն ու հոգևորականները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի մամուլի ծառայությունից:

«Յուրաքանչյուր ընտանիքից՝ մեկական անդամի փոխանցված  աջակցությունն իրականացվում է «Արձագանքում COVID-19-ին Վանաձորում» ծրագրի շրջանակում:  Ծրագրի նպատակն է՝ կորոնավիրուսի նկատմամբ մարդկանց և համայնքների պատրաստվածության բարձրացումը և կայունության ամրապնդումը, վարակիչ հիվանդության հետագա տարածման կանխարգելումը: Համայնքներին հասանելի կդառնան կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պարագաներ, սննդամթերք կտրամադրվի դրա կարիքն ունեցողներին: Նախատեսվում է բաժանել 294 փաթեթ՝ Վանաձորում և հարակից գյուղերում բնակվող մոտ 50 ընտանիքի: Ծրագրում ներառվել են նաև Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստան տեղահանված ընտանիքներ»,-հայտնեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի մամուլի ծառայությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]