Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թունյանն առաջարկում է պոտենցիալ ներդրումների համար խթանող ազդեցություն ստեղծող օրինագիծ

Թունյանն առաջարկում է պոտենցիալ ներդրումների համար խթանող ազդեցություն 
ստեղծող օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ներկայացրած օրինագծին, որով երկարաձգվում է տնտեսավարողներն տրված հնարավորության ժամկետը՝ օգտվելու արագացված ամորտիզացիայի գործիքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Թունյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ ավելի վաղ ընդունել են օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվել, որ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող, կառուցվող, մշակվող հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվի ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ՝ բայց ոչ պակաս, քան մեկ տարի: Այսինքն՝ մասհանումը կատարվում է ոչ թե ֆիքսված՝ օրինակ 10 տարվա ռեժիմով, այլ օրինակ 2-3 տարում:

«Այս կարգավորումը գործում էր կես տարով: Բայց քանի որ մենք ունեցել ենք ֆորսմաժորային իրավիճակներ, և շատերն օբյեկտիվ պատճառներով ուղղակի չեն կարողացել իրենց ծրագրավորած ներդրումները կատարել, որոշում ենք ևս 1 տարով երկարաձգել՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Սա խթանող ազդեցություն պիտի ունենա պոտենցիալ ներդրումների վրա»,-ասաց Թունյանն ու վստահեցրեց, որ սա բյուջեի վրա երկարաժամկետ կտրվածով բացասական ազդեցություն չի ունենալու:

Նախքան օրենքի նախագծի ընդունումը գործում էր հետևյալ կարգը՝ տնտեսավարողը ներդրումներ էր կատարում, ծախսեր անում սարքեր ձեռք բերելու կամ շենք-շինություններ կառուցելու կամ ձեռք բերելու համար և չէր կարող այդ ծախսերը միանգամից ամորտիզացնել, այսինքն՝ ծախսագրել: Կային կոնկրետ ժամկետներ, օրինակ` սարքերի, սարքավորումների համար դա 5 տարի էր: Այս մեխանիզմով հնարավորություն է ստեղծվում բոլոր այն ներդրումների համար, որոնք կկատարվեն մինչև 2021-ի ավարտը, ամորտիզացիայի ժամկետը թողնել տնտեսավարողի հայեցողությանը: Այսպիսով, տնտեսավարողը կարող է մեկ տարվա ընթացքում որոշել, թե ծախսագրումներն ինչպես կատարի:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն առաջարկեց օրինագիծն ընդունել ապրիլի 20-ից հետո, բայց 2021-ի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա տարածելու պայմանով: «Այս կերպ մենք կկարողանանք հնարավորինս ավելի իրատեսականորեն գնահատել նախորդ 6-ամսյա ժամանակահատվածի ազդեցությունը»,-ասաց փոխնախարարը:

Հեղինակի համար այս առաջարկը, սակայն, ընդունելի չէր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]