Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՏԿԵ նախարարությունը հերքում է լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Հայաստան-Իրան գազատարը

ՏԿԵ նախարարությունը հերքում է լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են 
Հայաստան-Իրան գազատարը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է տարածված լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան» գազատարը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունը.

«Ի պատասխան  www.politik.am լրատվական կայքի  դեկտեմբերի 23-ի «Տեսանյութ․ Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը» վերնագրով հրապարակման՝  տեղեկացնում  ենք, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե երեկ  Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատասխանում իրականությանը։ 

Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան:

Լրատվամիջոցներին հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ և ավելորդ խուճապ չառաջացնել հանրության շրջանում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]