Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԿԲ-ում ամփոփվել են «Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթի արդյունքները

ԿԲ-ում ամփոփվել են «Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթի 
արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքները: «Արմենպրես»-ի ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ մրցույթին մասնակցելու նպատակով հետազոտական-վերլուծական աշխատանքներ էին ներկայացրել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 8 ուսանող:

Ուսանողների աշխատանքները գնահատելով, ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ է սահմանել 3 ուսանողի՝ Հայկ Քալանթարյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Դավիթ Մինասյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան),  Անդրանիկ Մարգարյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), համար:

«Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթն անցկացվում է 2003 թ-ից սկսած: Այս ընթացքում կրթաթոշակ է ստացել 104 ուսանող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]