Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1790 թ. դեկտեմբերի 22-ին, 1787-1791 թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Ռուսական կայսրության զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ սկսեցին Իզմայիլ քաղաքի պաշարումը, որտեղ կենտրոնացված էին Օսմանյան կայսրության մեծաքանակ զորքեր։

-1882 թ. դեկտեմբերի 22-ին ծնվել է Արսեն Տերտերյանը՝ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (մահ.՝ 1953 թ.)։

-1894 թ. դեկտեմբերի 22-ին սկսվեց բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսի գործը, ով մեղադրվում էր Գերմանական կայսրության համար լրտեսելու մեջ։

-1919 թ. դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ից ԽՍՀՄ ուղարկվեց մոտ 250 մարդ, որոնք կասկածվում էին բոլշեւիկների հետ կապի մեջ։

-1941 թ. դեկտեմբերի 22-ին մահացել է Հակոբ Հովհաննիսյանը՝ հայ կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր (ծնվ.՝ 1875 թ.)։

-1972 թ. դեկտեմբերի 22-ին մահացել է Մկրտիչ Արմենը՝ հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (ծնվ.՝ 1906 թ.)։

-2001 թ. դեկտեմբերի 22-ին ծնվեց առաջին կլոնավորված ընտանի կենդանին՝ CC անունով կատուն։

 

Հիշարժան փաստեր

-Շամպայնի շշում ճնշումը կազմում է մոտ 63 կգ/սմ2։ Դա 3 անգամ ավելի շատ է, քան մեքենայի անվադողի մեջ։

-Շամպայնի խցանը բացվելուց հետո 64 կմ/ժ արագություն կարող է ունենալ, դրա համար էլ ըմպելիքը խորհուրդ է տրվում բացելուց առաջ նախապես սրբիչով բերանը փաթաթել։ Այդպես ավելի հեշտ կլինի խցանը պահել եւ խուսափել ավերածություններից։

-Շամպայնի խցանի ամենաերկար թռիչքը 54 մ է եղել։

-Շամպայնը գավաթը լցնելուց անմիջապես հետո չարժե խմել։ Պղպջակները նպաստում են արյան մեջ ալկոհոլի ներթափանցմանը, ինչը հաջորդ առավոտյան գլխացավերի պատճառ կարող է դառնալ։ Շամպայնը պետք է փոքր կումերով խմել, որպեսզի պղպջակները հնարավորինս շուտ լուծվեն։

-Մեր մոլորակի ամենաերկար շամպայնի շշի երկարությունը կազմում է 182 սմ։ Այն թողարկել է «Piper-Heidsieck» ընկերությունը` դերասան, օսկարակիր («Իմ չքնաղ լեդի» ֆիլմի համար, 1965 թ.) Ռեքս Հարրիսոնի պատվին։

- Միջին չափի շամպայնի շշի մեջ մոտավորապես 49 մլն պղպջակ կա։

-Շատ ավտոմրցարշավորդներ տոնում են հաղթանակը` երկրպագուներին եւ մրցակիցներին շամպայնով ջրելով։ Այդ ավանդույթը սկսել է սպորտսմեն Դեն Գարրին։ Նա 1967 թ. երկար սպասված հաղթանակ է տարել «Լե Մանի 24 ժամը» ավտոմարաթոնում։ Կազմակերպիչները նրան շամպայն են նվիրել, իսկ Դենն ուրախությունից շամպայնը բացել է եւ ջրել ներկաներին։

Մ. Ա.








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]