Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1920 թ. դեկտեմբերի 17-ին պետականացվել է Էջմիածնի Մատենադարանը։

-1637 թ. դեկտեմբերի 17-ին Ճապոնիայի Սիմաբար քաղաքում տեղի ունեցավ քրիստոնյաների ապստամբություն:

-1903 թ. դեկտեմբերի 17-ին Ռայթ եղբայրներն իրենց պատրաստած թռչող սարքով առաջին անգամ օդ բարձրացան:

-1907 թ. դեկտեմբերի 17-ին մահացել է Թոմսոն Վիլյամ Կելվինը՝ անգլիացի ճանաչված ֆիզիկոս (ծնվ.՝ 1824 թ.):

-1922 թ. դեկտեմբերի 17-ին ծնվել է Մելինե Համամջյանը՝ թատրոնի եւ կինոյի հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (մահ.՝ 1999 թ.):

-1926 թ. դեկտեմբերի 17-ին ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարդահամար անցկացվեց:

-1974 թ. դեկտեմբերի 17-ին մահացել է Այծեմնիկ Ուրարտուն՝ հայ քանդակագործուհի (ծնվ.՝ 1899 թ.):

-1989 թ. դեկտեմբերի 17-ին FOX հեռուստաընկերությամբ առաջին անգամ ցուցադրվեց «Սիմփսոններ» մուլտֆիլմը:

 

Հիշարժան փաստեր

-Ամենահին խաղալիքը, որը հնագետների կողմից հայտնաբերվել է հնագույն Պարսկաստանի տարածքում եւ այժմ պահվում է Լուվրում, 3000 տարվա պատմություն ունի:

-Ինդիգո երեխաներ եղել են միշտ եւ բոլոր քաղաքակրթությունների ժամանակ: Այսպիսի երեխաները համարվում էին հանճարներ կամ էլ մոլեռանդներ: Մոցարտը, Լեոնարդո դա Վինչին եւ Լոմոնոսովը տիպիկ ինդիգոներ են եղել:

- Վերջերս ԱՄՆ-ում մոդայիկ է դարձել երեխաներին կոչել հայտնի ապրանքանիշերի անուններով: Ամենից շատ գրանցվել են աղջիկներ՝ «Շանել», «Արմանի», «Դիոր», եւ տղաներ` Nike, BMW, Reebok անուններով:

-ԵՄ չափանիշների համաձայն՝ որպեսզի երեխան փորձի պոկել թավշե խաղալիքի գլուխը, պետք է գործադրի ձեռքերի 10 կիլոգրամանոց ուժ:

- 20-րդ դարում մահապատժի ենթարկված ամենաերիտասարդ ամերիկացին 14-ամյա սեւամորթ Ջորջ Ստիննին էր, որին ձերբակալել էին 1944 թ. երկու սպիտակամորթ աղջիկների սպանության կասկածանքով: Ստանդարտ էլեկտրական աթոռը նրա համար շատ մեծ էր, եւ որպեսզի նրան բարձրացնեին, տակը դրել էին Աստվածաշունչը, որը նա իր հետ տարել էր բանտախուց:

- Ծննդաբերությունների քանակով ռեկորդ սահմանած կինը եղել է ռուս գյուղացի Ֆյոդոր Վասիլեւի կինը, ով կարողացել է լույս աշխարհ բերել 69 երեխայի: Այս փաստն արձանագրվել է մոտ 200 տարի առաջ: Ընդ որում` կինը ծննդաբերել է 27 անգամ` 16 երկվորյակ (համաշխարհային ռեկորդ), 7 եռյակ, 4 քառյակ: Ողջ են մնացել 67-ը:

-Բազմաթիվ մանկաբույժների կարծիքով` ի տարբերություն արհեստական սնուցում ստացած երեխաների, կրծքի կաթով կերակրված երեխաներն ավելի պատրաստակամորեն են ընդունում բազմազան այլ սննդամթերքներ, երբ նրանց կտրում են կրծքի կաթից: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ կրծքի կաթի համը լինում է տարբեր, մինչդեռ արհեստական սնուցում ստացած երեխաների կաթը միշտ ունենում է նույն համը:

Մ. Ա.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]