Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զոլաքարում ավարտվել է սուբվենցիոն երեք ծրագիր

Զոլաքարում ավարտվել է սուբվենցիոն երեք ծրագիր

ԳԱՎԱՌ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում դեկտեմբերի 15-ի դրությամբ ավարտվել են խմելու ջրատարի ներքին ցանցի, լուսավորության ցանցի կառուցման եւ  մշակույթի տան  հիմնանորոգման աշխատանքները, որոնք այս տարվա ընթացքում կատարվել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Զոլաքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքների իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 114 միլիոն 900 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Զոլաքարի համայնքապետարանը։ Զոլաքարի մշակույթի տան  հիմնանորոգման աշխատանքների իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն 920 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Զոլաքարի համայնքապետարանը։ Համայնքի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 18 միլիոն 818 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Զոլաքարի համայնքապետարանը։

Զոլաքար հասմայնքի ղեկավար Արման Ղազարյանի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ Զոլաքարում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շարունակվում են համայնքի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները, որոնք ավարտված են շուրջ 80 տոկոսով։ Մանկապարտեզի շենքի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 276 միլիոն դրամ, որից 179 միլիոն 554 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 96 միլիոն 682 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը։Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի սեպտեմբերից։   «Մանկապարտեզի շենքի շինարարությունը ավարտի կհասցվի 2021 թվականին, որից հետո քայլեր կձեռնարկենք կահավորման եւ մանկապարտեզի բացման ուղղությամբ։Խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման արդյունքում խմելու շուրջօրյա եւ որակյալ ջրամատակարարմամբ է ապահովվել 800 ընտանիք։ Որպեսզի ողջ համայնքն ապահովվի խմելու շուրջօրյա ջրամատակարարմամբ, անհրաժեշտ է շարունակել ներքին ցանցի կառուցման ծրագիրը մնացած թաղամասերում, որտեղ կանոնավոր ջրամատակարարում դեռեւս չունեն շուրջ 500 ընտանիք։Հուսով եմ, որ եկող տարվա ընթացքում կկարողանանք գտնել համապատասխան միջոցներ եւ լուծել համայնքի համար կենսական նշանակության այս հիմնախնդիրը։Մշակույթի տան հիմնանորոգման արդյունքում ամբողջացել է այս հասատության նորացման ծրագիրը, որն ընթացել է մի քանի փուլերով։ Լուսավորության ցանցը կառուցվել է 4 փողոցներում, շուրջ 5 կիլոմետր երկարությամբ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]