Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում դեկտեմբերի 16-ին նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:

-2002 թ. դեկտեմբերի 16-ին հրապարակվեցին «Creative Commons» արտոնագրերը: Այս արտոնագրերը կազմում են լիցենզիաների ամբողջություն, որոնք կառավարում են գործերի, հատկապես ինտերնետում տարածվող մուլտիմեդիայի, վերօգտագործման կամ տարածման պայմանները։

-1915 թ. դեկտեմբերի 16-ին թուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1914-ի փետրվարի 8-ին ստորագրած հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործադրման ծրագիրը։

-1917 թ. դեկտեմբերի 16-ին խորհրդային Ռուսաստանի Ժողկոմսովետը Լենինի նախագահությամբ որոշում է Բաքվի խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար։

-1966 թ. դեկտեմբերի 16-ին Միացյալ ազգերի կազմակերպության կողմից ընդունվեցին Միջազգային տնտեսագիտության, հասարակական եւ մշակութային իրավունքների,  Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրերը։ Երկու փաստաթուղթն էլ հաստատում էին, որ «բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք»:

-1772 թ. դեկտեմբերի 16-ին ծնվել է Հակոբ Շահեն-Ջրպետյանը՝ հայագետ:

-1863 թ. դեկտեմբերի 16-ին ծնվել է Ստեփան Աղաջանյանը՝ հայ դասական գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։

-1966 թ. դեկտեմբերի 16-ին մահացել է Արտավազդ Ավագյանը՝ հայ խորհրդային կենսաբան եւ ծագումնաբան (ծնվ.՝ 1907 թ.):

-1775 թ. դեկտեմբերի 16-ին ծնվել է Ջեյն Օսթինը՝ անգլիացի նշանավոր կին գրող, ընտանեկան «կանացի» վեպի հիմնադիր (մահ.՝ 1817 թ.):

-1866 թ. դեկտեմբերի 16-ին ծնվել է Վասիլի Կանդինսկին՝ ռուս նկարիչ, գծանկարիչ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից:

 

Հիշարժան փաստեր

-Կորեայում երեխայի տարիքը հաշվվում է սկսած ներարգանդային շրջանից: Այդ է պատճառը, որ կորեացի երեխաները փաստացի մեկ տարով մեծ են այլ երկրների իրենց հասակակից երեխաներից, չնայած ֆիզիկական ոչ մի տարբերություն տարիքում չկա:

-Պլաստմասսայի մեջ, որից պատրաստված են «Լեգո» խաղալիքի դետալները, հատուկ նյութ է ավելացվում, որը հստակ տեսանելի է ռենտգենյան լուսանկարներում: Սա արվում է հատկապես այն դեպքերի համար, երբ երեխան պատահաբար խաղալիքի մի կտոր է կուլ տալիս:

-Աշխարհում ամենաշատ երեխաներն ունի Մարոկկոյի սուլթան Իսմայիլը: Նա, որպես իսկական հայր, դաստիարակում է իր 548 տղաներին եւ 340 աղջիկներին: Նրա բազմանդամ հարեմում յուրաքանչյուր 20 օրը մեկ ծնվել է մեկ երեխա:

-Նորածին երեխան կարող է տեսնել կանաչ եւ կարմիր գույները, իսկ կապույտ գույնը` դեռ ոչ:

-Ըստ վիճակագրության` 3-4 տարեկան երեխաներն օրական արտասանում են 12 000 բառ եւ տալիս 900 հարց:

-Արաբական երկրներում խիստ տարածված է ուղտերի մրցավազքը: Իսկ որպես «ժոկեյ» սովորաբար օգտագործում են երեքից չորս տարեկան երեխաներին: Նրանց նստեցնում են ուղտի մեջքին, եւ ուղտն ինքն իրեն վազում է: Պատճառն այն է, որ երեխաներն ավելի թեթեւ են, քան մեծահասակները, բացի այդ, նրանք վախից բարձրաձայն լաց են լինում, որն էլ առաջ է մղում ուղտերին:

- «Ընտանեկան ջերմություն» ասվածը լիովին կարելի է արտահայտել թվերով: Երկու մեծահասակից եւ երկու երեխայից բաղկացած ընտանիքը տարեկան արտադրում է 1300 կՎտ/ժամ ջերմային էներգիա:

Մ. Ա.

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]