Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վազգեն Մանուկյանը հանդիպել է մեկ տասնյակից ավելի լրատվական կայքերի խմբագիրների հետ

Վազգեն Մանուկյանը հանդիպել է մեկ տասնյակից ավելի լրատվական կայքերի 
խմբագիրների հետ
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպել է հայաստանյան մեկ տասնյակից ավելի լրատվական կայքերի խմբագիրների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է շարժման «Ֆեյսբուք»-ի էջը: 
«Քննարկման առանցքում եղել է Հայաստանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես այն խնդիրները, որոնք առնչվում են պատերազմին, դրա հետևանքներին, երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամին, շարժման հետագա գործողություններին ու ծրագրերին:
Վազգեն Մանուկյանը ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներն ու խորը մտահոգությունները, հնարավոր լուծումներն ու ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում՝ առաջիկա անելիքները:
Շեշտվել են մասնավորապես բանակի վերազինման հրատապ անհրաժեշտությունը, ստորագրված եռակողմ փաստաթղթի իրականացման գործընթացը հօգուտ հայկական կողմի իրագործելու հնարավորությունները, Արցախյան հարցի բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով վերականգնելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները, Հայաստանի բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնումն ու վերաիմաստավորումը, սպասվող սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհները, այլ հարցեր:
Ընդգծվել է, որ շարժման հաջողության դեպքում Հայաստանում սկսվելու է զարգացման մի նոր փուլ, որը չի կրկնելու անկախությունից ի վեր Հայաստանի նախորդ փուլերում արձանագրված սխալները:
Լրատվական կայքերի խմբագիրներն իրենց հերթին արտահայտել են լուրջ մտահոգություն ստեղծված իրավիճակի առնչությամբ, բարձրացրել իրենց հուզող հարցերը ներաքաղաքական, անվտանգային, հասարակության բարոյահոգեբանական խնդիրների վերաբերյալ, ներկայացրել առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել ճգնաժամի հանգուցալուծմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]