Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զատուլինը Բաքվում ՀՀ-ի հասցեին հնչած արտահայտությունները վիրավորական է համարում նաև ՌԴ-ի համար

Զատուլինը Բաքվում ՀՀ-ի հասցեին հնչած արտահայտությունները վիրավորական է 
համարում նաև ՌԴ-ի համար

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի հասցեին հնչեցված արտահայտությունները վիրավորական է համարում նաև Ռուսաստանի Դաշնության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Զատուլինն ասաց դեկտեմբերի 11-ին կազմակերպված Երևան-Մոսկվա առցանց քննարկման ընթացքում:

«Շքերթները, որոնք անցկացվում են, հանդիսանում են վիրավորական և նսեմացնելու փորձ ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, այլ նաև Հայաստանի դաշնակից Ռուսաստանի համար: Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, այդ պատճառով, այն, ինչ հնչել է այդ շքերթի ընթացքում, մասնավորապես Ադրբեջանի նախագահի հղումները և համեմատությունները Մեծ հայրենական պատերազմի ու Ղարաբաղի պատերազմի հետ, ֆաշիզմի դեմ պայքարի ու Ղարաբաղում իրականացված գործողության համեմատությունները, սրբապղծություն են, սուտ են և արժանի են ամեն տեսակի դատապարտման»,- ասաց Զատուլինը:

Բաքվի ռազմական շքերթի ընթացքում Ալիևը Երևանը, Սևանը և Զանգեզուրը «ադրբեջանական տարածքներ» էր անվանել, իսկ Էրդողանն ասել էր, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»:

 

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am