Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Էրդողանի հայտարարությունների կապակցությամբ

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Էրդողանի հայտարարությունների 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն` Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Mehrnews կայքը, այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն: 

Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսը կանչվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՝ Բաքու կատարած այցի ժամանակ «խառնակիչ եւ անընդունելի» արտահայտություններից հետո:

Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Թեհրանն իր վճռական բողոքն է հայտնել նման արտահայտությունների դեմ ՝ կոչ անելով թուրքական կառավարությանը որքան հնարավոր է շուտ բացատրություններ տալ:

«Դեսպանի հետ հանդիպման ընթացքում Եվրասիայի հարցերով արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենն ընդգծել է, որ հողերի նկատմամբ նկրտումների եւ ռազմատենչ կայսրությունների դարաշրջանը վաղուց ավարտվել է: Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա որեւէ մեկին միջամտել նրա տարածքային ամբողջականությանը, եւ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, Իրանը փոխզիջման չի գնա իր ազգային անվտանգության հարցում»,- հայտարարել է Խաթիբզադեն:

Դեկտեմբերի 10-ի Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտասանել է անջատողական գաղափարներ ներառող բանաստեղծություն Արաքս գետի մասին: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կոշտ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]